Թրամփը ընտրվեց, իսկ դոլարի կուրսը անկում ապրեց

banner_finance

Դոլարի փոխարժեքը եւ համաշխարհային ֆինանսական շուկաներն անկում են ապրում ԱՄՆ-ում՝ նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման պայմաններում, որոնցում, նախնական տվյալներով, հաղթանակ Է տարել հանրապետական Դոնալդ Թրամփը:

Թրամփի հաղթանակի վերաբերյալ նորությունները խուճապ են առաջացրել շուկայում, գրում Է Bloomberg-ը: S&P 500 ինդեքսի ֆյուչերսներն ընկել են ավելի քան 4,3 տոկոսով, իսկ Dow Jones ինդեքսի ֆյուչերսները՝ 3,6 տոկոսով: Փլուզվել են ասիական բոլոր բորսաները, Nikkei ճապոնական ինդեքսն ընկել Է 4 տոկոսով:

ԱՄՆ-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող Է բերել Էական սրբագրումների, գրում են Capital Economics վերլուծական ընկերության տնտեսագետները: Նրանց կանխատեսմամբ՝ Թրամփի վերջնական հաղթանակի դեպքում դոլարն զգալիորեն կԷժանանա աշխարհի խոշոր արժույթների, օրինակ, շվեյցարական ֆրանկի եւ իենի նկատմամբ: Սակայն ընդսմին ամերիկյան արժույթը կթանկանա զարգացող երկրների բոլոր արժույթների նկատմամբ: Դա արդեն տեղի Է ունենում մեքսիկական պեսոյի նկատմամբ:

Քանի որ Թրամփը խոստացել էր հաղթելու դեպքում «սքանչելի պատ» կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, նրա հաղթանակից հետո դոլարի կուրսի նկատմամբ մեքսիկական պեսոն ռեկորդային անկում գրանցեց:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *