Ժիրինովսկին 132 շիշ շամպայնով նշել է Թրամփի հաղթանակը

maxresdefault

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին որոշել է Դոնալդ Թրամփի հաղթանակը տոնել հավաքույթով, որն արժեցել է 100 հազար ռուբլի:

Ժիրինովսկին իր աշխատակիցների համար 132 շիշ շամպայն է գնել եւ կուսակիցներին առաջարկել է խմել ԱՄՆ-ում քաղաքական կուրսի փոփոխության համար:

«Ինչու՞ ենք մենք որոշել նույնպես մասնակցել Թրամփի հաղթանակը նշելուն: Որովհետեւ այդ ընտրություններն անսովոր են: Հնարավոր է, որ ԱՄՆ ներքին քաղաքական կյանքում հեղաշրջում տեղի ունենա՝ հօգուտ հասարակ քաղաքացիների, աղքատների, ինչպես նաեւ հեղաշրջում միջազգային հարաբերություններում, երբ ԱՄՆ-ն ավելի քիչ կմիջամտի ուրիշի գործերին»,- ասել է Ժիրինովսկին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *