Հայտնաբերվել է նոր ֆունկցիա նորացված iOS-ում

maxresdefault-1

iOS օպերացիոն համակարգի նոր՝ 10.2 տարբերակում արտակարգ իրավիճակների ծառայության արագ կանչի նոր ֆունկցիա կլինի:  Գործառույթը հայտնաբերել են մշակողները, որոնց հասանելի է դարձել iOS 10.2 Beta 2 տարբերակը:

Օգտատերը պետք է հինգ անգամ սեղմի iPhone-ի միացման կոճակը՝ ոստիկանություն, շտապօգնություն կամ հրշեջ ծառայություն զանգահարելու համար:

Բացի այդ՝ նորացված iOS-ում Apple Music-ի հրահանգներ եւ TV հավելված կլինի: iOS 10.2-ի թողարկման ժամկետը հայտնի չէ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *