Հռոմի Պապի խոսքերով «Սիրիր և մոռացիր» երգը կմասնակցի Սան Ռեմոյի փառատոնին

85136

Իտալացի երաժիշտ Ստեֆանո Պիկին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի խոսքերի հիման վրա երգ է գրել, որը Սան Ռեմոյում կմասնակցի իտալական երգի փառատոնին: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ փառատոնը տեղի Է ունենալու Է 2017 թվականի մարտին:

«Ես երջանիկ եմ ու հպարտ, որ կարողացա երաժշտության համար օգտագործել այսչափ խորը տեքստ, որը խաղաղության ու միավորման ուղերձ է»,- լրագրողներին հայտարարել Է 42-ամյա երաժիշտը:

Պիկին պատմել Է, որ Ֆրանցիսկոս Պապի՝ արդեն գոյություն ունեցող տեքստերի օգտագործմամբ երգ ստեղծելու գաղափարն իր գլխում ծագել Է դեռ երեք տարի առաջ: 2013 թվականին նա նամակով դիմել է քահանայապետին, որում առաջարկել Է գրել ստեղծագործություն, որն ինքը բնութագրել է  որպես «փոփ-աղոթք»:

Արդյունքում երգիչն ստացել Է Հռոմի Պապի տեքստերն օգտագործելու Սուրբ աթոռի պաշտոնական թույլտվությունը: Այսպես հայտնվեց Ama e dimentica (Սիրիր և մոռացիր) կոմպոզիցիան, որը շուտով հեղինակի կոմից կկատարվի համաշխարհային ճանաչում ունեցող Սան Ռեմոյի երգի մրցույթում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *