Հունվարի 1-ից աշխատողներից կգանձվի 1000 դրամ ՊՆ-ի համար

maxresdefault

Կառավարության այսօրվա նիստի ամենակարեւոր որոշումը բերել էր Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Դա վերաբերում է մի մեծ օրենսդրական փաթեթի՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքի կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման ու նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին:

Ամենաէական փոփոխությունն այն է, որ ստեղծվում է հիմնադրամ, որն ունենալու է իրավաբանական անձի կարգավիճակ, միավորելու է պետության եւ հասարակության կողմից տրամադրվող միջոցները: Վիգեն Սարգսյանն ասաց, որ փոխհատուցում վճարելու եւ աջակցություն ցուցաբերելու ներկա համակարգը ունի թույլ կողմեր, որոնք ակնհայտ դարձան սթրեսային վիճակում:

2016թ ապրիլի դեպքերը ցույց տվեցին, որ միայն բյուջեով փոխհատուցումները խնդրահարույց են, չկա մի ինստիտուցիոնալ կառույց, որը կհավաքագրի հասարակության կողմից տրամադրվող օգնությունը, այս հիմնադրամը տնօրինելու է այդ միջոցները:

Այսպես, 2017թ հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու այս նորաստեղծ հիմնադրամին, նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայություններից օգտվողների վճարումներից յուրաքանչյուր ծառայության համար կտրամադրվի համապատասխան 500 եւ 200 դրամ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *