Ներկայացվել է աշխարհի ամենաբարձր հեղինակություն ունեցող քաղաքների ցանկը

 

London Big Ben and traffic on Westminster Bridge

London Big Ben and traffic on Westminster Bridge

Resonance խորհրդատվական ընկերության փորձագետները կազմել են բարձր հեղինակություն ունեցող քաղաքների ցուցակը:  Ցուցակը կազմելիս հաշվի են առել մի շարք գործոններ, մասնավորապես մշակույթի, ժամանցի, արվեստի զարգացման մակարդակը, զբաղվածության մակարդակը, համալսարանների քանակը, էթնիկ բազմազանությունը և այլ չափանիշներ:

Resonance-ի փորձագետները բարձր են գնահատել Մեծ Բրիտանիայի քաղաքները իրենց օդանավակայանների, ռեստորանների, նաև համալսարանների շնորհիվ:

 

singapore-stopover-holiday

Երկրորդ տեղում գտնվում է Սինգապուրը: Սինգապուրի կարևոր առավելությունը իր գործազրկության և հանցավորության ցածր մակարդակն է: Նյու-Յորքը և Փարիզը զբաղեցրել են երրորդ և չորրորդ տեղերը: Նրանց առավելությունը մշակութային բազմազանությունն ու ժամանցային օբյեկտներն են:

image574574

Հինգերորդ տեղում Սիդնեյն է: Իսկ ցուցակի երկրորդ մասում ներառված են Ամստերդամը, Լոս-Անջելեսը, Տոկիոն, Սան-Ֆրանցիսկոն, Տորոնտոն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *