Զիվորներին տրվող փոխհատուցումը առցանց կերևա. ԿԲ

big_b2f3135878e58f3a4dbf87d36c9c15edՀայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումների իրականացումը լինելու է թափանցիկության բարձրագույն ստանդարտներով, որպեսզի ապահովեն հասարակության մոտ վստահությունը համակարգի նկատմամբ:

 Յուրաքանչյուր քաղաքացի կարողանալու է առցանց տեսնել, թե որքան գումար հավաքվեց, որքան եկամուտ ապահովվեց եւ որ զոհված կամ վիրավորված զինվորի ընտանիքը ստացավ հատուցում:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազ 5 տարի Կենտրոնական բանկն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցներն ու իրականացնելու է ադմինիստրատիվ գործառույթները: Դա ապահովելու է, որ հավաքված գումարներն ամբողջությամբ փոխանցվեն զոհված եւ վիրավորված զինվորների ընտանիքներին:

Հիմնադրամի միջոցների կառավարման արդյունքում ստացված տոկոսները իրականում հնարավորություն են տալու զգալի չափով ավելի շատ հատուցում կատարել, քան փաստացի հավաքվելու է:

Հիմնադրամին նվիրաբերություն կատարելը դառնալու է չափազանց դյուրին, եւ օգտագործվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն միջոցները (այժմ աշխատանքներ են իրականանում համակարգի ծրագրավորման ուղղությամբ):

Նշենք, որ խոսքը վերաբերում է Կառավարությունում ներկայացված օրենսդրական նախագծին, որով նախատեսվում է քաղաքացիների աշխատավարձերից ամսական պահել 1000 դրամ՝ զինծառայողների մահվան դեպքում ընտանիքին հատուցում վճարելու համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *