Պետք է զգուշավոր լավատեսությամբ վերաբերվենք Թրամփի խոսքերին. Պեսկով

putin_i_peskov

Մոսկվան զգուշավորությամբ է վերաբերվում ԱՄՆ նորընտիր նախագահի նախընտրական խոստումներին: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրիյ Պեսկովը:

«Առայժմ պետք է զգուշավոր լավատեսությամբ վերաբերվել այն խոսքերին, որոնք մենք լսել ենք Թրամփից ընտրարշավի ժամանակ: Նա հայտարարում էր խոսելու պատրաստակամության մասին, որը շատ կարևոր է». ասաց Պեսկովը լրագրողներին Նյու-Յորքում:

Վաշինգտոնի նոր վարչակազմից Մոսկվան ակնկալում է համագործակցություն հաստատելու կառուցողական ազդանշաններ: Բայց Ռուսաստանը դեռ պետք է աշխատի այժմյան գործող իշխանությունների հետ:

«Ինչ կլինի հետո՝ կտեսնենք: Մեծ մասամբ դա կախված կլինի փոխադարձության մթնոլորտից, որը առաջին հերթին պետք է ծագի մեր ստղծված կոշտ հարաբերություններում». ավելացրեր խոսնակը:

Նոյեմբերի 9-ին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ձգտում է լավ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, բայց դա չի նշանակում, որ երկու երկրների միջև խնրահարույց պահերը միանգամից կվերանան ԱՄՆ-ի նոր առաջնորդի գալուն պես:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *