Թող ոչ ոք չփորձի սպեկուլյացիա անել նրանով, թե ուզում է օգնել զինվորականներին. տնտեսագետ

%d5%be%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a3%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b9%d5%a1%d5%bf%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6ՀՀ կառավարությունը կարելի է վատ իմաստով կոմսոմոլական անվանել. ձեւ կա, բովանդակություն չկա: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողներւն ասել է Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով զինվորականներին վճարումներ կատարելու մասին նոր պետական նախագծի մասին հարցին:

«Թող ոչ ոք չփորձի սպեկուլյացիա անել նրանով, թե ուզում է օգնել զինվորականներին: Ոչ մի նման բան: Իսկ մարդիկ ուզում են վստահ լինել, որ այդ գումարը կհասնի նպատակին: Ներկայիս լղոզված բացատրությունները պատասխան չեն տալիս»,- ասել է Խաչատրյանը:

Ոչ ոք անգամ չի էլ բացատրում, թե այդ վճարումը արյդոք պետք է կամավոր լինի: Եթե ոչ, ապա դա հարկ է: Բայց ոչ ոք դա հարկ չի անվանում:

«Հիշեցնում է խորհրդայինբ տարիների կամավոր-հարկադիր միջոցները: Նորից եմ ասում, թող ոչ ոք դրանով սպեկուլյացիա չանի: Բոլորն են ուզում օգնել, բայց նման նախաձեռնություններով այդ գաղափարը վարկաբեկում են»,- ասաց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *