Գեղարքունիքի մարզում վարդենիսցիները փակել են գլխավոր ճանապարհը. պահանջում են կարտոֆիլը մթերել գոնե 55-60 դրամով (տեսանյութ)

0ՀՀ Գեղարքունիքի մարզում վարդենիսցիները փակել են Վարդենիս տանող ճանապարհը: Գյուղացիներին վրդովվեցրել է կարտոֆիլի մթերման գները, որոնք նրանց չեն բավարարում:

Հավաքված քաղաքացիները պնդում են, որ սովորաբար, կարտոֆիլի գինը սահմանվում է պաշտպանության նախարարության կողմից արվող գնումների գների տիրույթում: Նրանք դժգոհում են, որ այս տարի նախարարությունն անհամեմատ ավելի ցածր գին է սահմանել, ինչի արդյունքում կարտոֆիլի շուկայում գների անկում է նկատվել:

Վարդենիսցիները պահանջում են կարտոֆիլը մթերել գոնե 55-60 դրամով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *