Տեղի է ունեցել ՀԱԿ-ի վարչության և հանրապետական խորհրդի նիստ

arm144194853411Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության և հանրապետական խորհրդի նիստ: ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Հայ ազգային կոնգրեսի ընտրովի մարմինների (նախագահի, վարչության, տարածքային խորհուրդների, վերահսկիչ հանձնաժողովի) ընտրության կարգի մասին նախագիծը և այն ներկայացրել է հանրապետական խորհրդի հաստատմանը: Հանրապետական խորհուրդն իր նիստում հաստատել է վարչության կողմից ընդունված և հանրապետական խորհրդին ներկայացված՝ ՀԱԿ-ի ընտրովի մարմինների ընտրության կարգը: Խորհրդի նիստում քննարկվել են նաև առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպական հարցեր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *