Անդրեյ Դավիդյանի մահվան իրական պատճառները կպարզվեն

Երեկ մոսկովյան հիվանդանոցներից մեկում վախճանվեց Անդրեյ Դավիդյանը: 60-ամյա երաժիշտը մահից առաջ անհապաղ Բոտկինսկի հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի կաթվածով, որը կոմայի պատճառ է դարձել:

Երգչի ներկայացուցիչ Յուրի Դենիսովը հայտարարել է, որ Դավիդյանի մահվան պատճառ կարող էին դառնալ ընդհանուր անզգայացմամբ կույրաղիքի վիրահատության հետեւանքները: Մահից կարճ ժամանակ առաջ նա կույրաղիքի խնդրով նորից հիվանդանոցում էր հայտնվել: Այդ ժամանակ վիրահատությունն ընդհանուր անզգայացմամբ են արել:

Երաժշտի ուղեղի կաթվածն անսպասելի էր, սակայն նրա ներկայացուցիչը կարծում է, որ կույրաղիքի վիրահատությունը կարող էր հետագա ողբերգական հետեւանքների պատճառ դառնալ:

«Дни»-ն, վկայակոչելով «Комсомольская правда»-ը, գրում է, որ Դենիսովը պատմել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ զրույցի մասին: Նրա խոսքով՝ դատախազությունը հետաքրքրվել է «Ձայն» շոուի աստղի անսպասելի մահվան փաստով:

«Ես խոսեցի մոսկովյան դատախազության ներկայացուցիչների հետ, որոնք պարզելու են Անդրեյի անսպասելի մահվան պատճառները: Հավանաբար, դատախազությունը հարցեր ունի՝ ուղղված մեր բժշկությանը»,- հայտարարել է Դենիսովը:

Հիմա Դենիսովը զբաղված է Դավիդյանի հուղարկավորության հարցերով: Ամենայն հավանականությամբ, վերջին հրաժեշտը տեղի կունենա նոյեմբերի 16-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *