<<Նոր Հայեր>> թիմի նոր հաղթանակը

Նոյեմբերի 12-ը «Նոր Հայեր» ՈՒՀԱ թիմի համար պատմական էր։ 16 տարի անց տղաները կրկին բարձրացան 1961-ից հանդիսատեսին ժպիտ ու ծիծաղ պարգեւող նախագծի բեմ եւ հաղթեցին շոուի 55-ամյա հոբելյանին նվիրված համերգի երեք գավաթներից մեկը։kvn-2

Չնայած Գարիկ Մարտիրոսյանը, Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Գասպարյանը, Տաշ Սարկիսյանը, Վարդան Զադոյանը, Արտյոմ Հակոբյանը, Կարեն Մանթաշյանը, Էդուարդ Մելքոնյանը, Ալեքսանդր Մնացականյանը եւ ուրիշներ տեղյակ չէին եղել, որ իրենց սպասվում է մրցույթ, բայց նրանք այնքան մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել իրենց ելույթին, որ կրկին եղել են լավագույնը։

kvn-3

 

Շոուից հուզված ու տպավորված է հեռացել նաեւ «Նոր Հայեր» ՈՒՀԱ թիմի ավագի կինը՝ Ժաննա Լեւինա Մարտիրոսյանը, որը Instagram-ում պատմել է իր տպավորությունների մասին.

«Շնորհակալություն, իմ շատ սիրելի «Նոր Հայեր»։ Դուք անհնարինը հնարավոր դարձրեցիք։ 16 տարի ՈՒՀԱ-ի բեմ չբարձրանալով, ապրելով տարբեր երկրներում, զբաղվելով ՈՒՀԱ-ից տարբերվող գործերով՝ դուք հավաքվեցիք եւ ներկայացրեցիք շատ լավ ու դասական ելույթ՝ 55-ամյա հոբելյանի գավաթին արժանի։ Հպարտ եմ ձեզնով։ Սիրում եմ ձեզ, սիրում եմ ՈՒՀԱ-ն։ Հենց այս խաղի ժամանակ եմ ես հանդիպել Գարիկին։ Հենց այստեղ եմ գտել հարազատ մարդկանց, ում հետ արդեն 15 տարուց ավելի ընկերություն եմ անում։ Շնորհակալություն այդ հիանալի խաղին՝ հագեցած, հետաքրքիր, ուրախ եւ անմոռանալի տարիների համար։ Հենց այսօրվանից համոզելու եմ տղաներին, որ մասնակցեն ՈՒՀԱ-ի 70-ամյակին։ Կարծում եմ՝ ուրախ կանցնի։ Իսկ եթե հենց այսօրվանից սկսենք պատրաստվել, բոլորին կցնցենք»,- անկեղծացել է Լեւինան։

kvn-4kvn

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *