Պուտինը ունեցել է հեռախոսազրույց Թրամփի հետ

putin_tramp_1ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ունեցել է հեռախոսային բանակցություններ ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի հետ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Պուտինը նորից շնորհավորել է Թրամփին հաղթանակի առթիվ, հաջողություն մաղթել նախընտրական ծրագրի իրականացման հարցում: Պուտինը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Սպիտակ տան նոր վարչակազմի հետ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա:

Ըստ Կրեմլի մամլո ծառայության՝ Պուտինը և Թրամփը համակարծիք են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները «շատ վատ վիճակում են»: Եվ նրանք երկուսն էլ միտված են համատեղ աշխատանքներ իրականացնեն մի շարք հարցերում կառուցողական համագործակցություն հաստատելու համար, մասնավորապես, «երկկողմ հարաբերությունների լավ հիմք ստեղծելու համար»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *