Google-ի ու Facebook-ի գովազդային ցանցն այլևս փակ է լինելու կեղծ նյութերի տարածմամբ զբաղվող կայքերի համար

facebook-v-googleԱմերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ մոտ ապագայում իր գովազդային ցանցն այլևս փակ է լինելու կեղծ նյութերի տարածմամբ զբաղվող կայքերի համար, ինչը հանգեցնելու է շահույթի ծավալի նվազեցմանը:

Ինչպես նշում է The Verge-ը, որոշումը կայացվել է ՏՏ ոլորտի համար ճգնաժամային փուլում, երբ ոլորտի կարևորագույն խաղացողները լուրջ քննադատության են ենթարկվել իրենց հարթակներում կեղծ նյութերի տարածումը կանխելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ չկիրառելու համար:

Google-ի խոսնակը Reuters-ի հետ զրույցում ասել է, որ խոսքը AdSense գովազդային ցանցի մասին է, որի օգտագործումն ավելի վաղ արգելվել էր պոռնոգրաֆիկ նյութերի, դաժան տեսանյութերի տարածմամբ զբաղվող կայքերի համար:

Աղբյուրը հավելում է, որ Google-ի հայտարարությունից ժամեր անց աշխարհի խոշորագույն սոցկայքի` Facebook-ի ղեկավարությունը ևս ասել է, որ թույլ չի տա կեղծ նյութերի տարածմամբ զբաղվող կայքերին օգտվել իրենց գովազդային ցանցից` Facebook Audience Network-ից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *