Ռուսաստանցի ռազմական փորձագետների սառը ցնցուղը Ալիևի գլխին

%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87Սեպտեմբերի 21-ին,երբ Երևանի Հանրապետության հրապարակով անցած «Իսկանդեր» համակարգը պատճառ դարձավ,որ Բաքվում սկսվի պարոնոիդալ հիստերիա…Սեփական հասարակությանը հանգստացնելու և համոզելու համար Իլհամ Ալիևը նախ ձեռնակեց տեղեկատվական «արտահոսք»,ըստ որի Ադրբեջանն Իսրայելից գնելու է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգեր,որ պաշտպանի Ադրբեջանը «Իսկանդեր»-ի հարվածներից…Հետո,այդ մասին մի պահ լռեցին…Սակայն մի քանի օր է ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին էքստազի մեջ են…Հղում կատարելով «The Times of Israel»-ին ալիևյան ԶԼՄ-ները մեկը մյուսին ձայն չտալով ուրախությամբ տեղեկացնում են,որ «Երկաթյա գմբեթ»-ները շատ շուտով կհայտնվեն Բաքվում…Սակայն ազերիների ուրախությունը շատ կարճ տևեց….

rusarminfo.ru-ին մեկնաբանելով այս տեղեկությունը ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ,»Национальная оборона» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն բավական վշտացրել է Իլհամ Ալիևին…»Առավելագույնը,որ կարող է անել «Երկաթյա գմբեթը» ՝կասեցնել ինքնաշեն հրթիռների թռիչքը…Իսրայելը այդ համակարգերը կիրառել է պաղեստինցիների կողմից հրեական պետության տարածքների ռմբակոծումն ինքնաշեն հրթիռներից պաշտպանելու համար…»Երկաթյա գմբեթ»-ը ոչ միայն չի կարող կասեցնել «Իսկանդեր»-ի,այլև նորմալ գործարանային պայմաններում արտադրված հրթիռների թռիչքը…Հետևաբար,այդ համակարգերը արդյունավետ չեն,քանի որ նրանք նախատեսված չեն օպերատիվ-տակտիկական հրթիռների դեմ պայքարելու համար…»,-ասել է Կորոտչենկոն…

Ի.Կորոտչենկոյի այս մեկնաբանությանն ալիևյան ԶԼՄ-ներն արձագանքել են փողոցային վիրավորանքներով՝փորձելով համոզել սեփական հասարակությանը,որ Կորոտչենկոն կոմպետենտ չէ…
Սակայն Կորոտչենկոյի կարծիքը «Երկաթյա գմբեթ»-ի պահով կիսում է ևս մեկ ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը,որը հոկտեմբերի սկզբին ադրբեջանական կայքերից մեկին մեկնաբանելով Բաքվի կողմից այդ համակարգերի գնման լուրը և նրանց «հակաԻսկանդեր»-յան հնարավորություններն ասել էր.»»Երկաթյա գմբեթ»-ը շատ լավ համակարգ է,սակայն դժվար թե կարողանա պահել «Իսկանդեր»-ների հարվածները..»Իսկանդեր»-ից բաց թողնված բալիստիկ հրթիռները չեն բարձրանում մթնոլորտի վերին շերտեր,այլ թռչում են հարթ հետագծով…Ի շնորհիվ այդ հատկությանը հրթիռը կարող է խուսափել թակարդներից…Հաշվի առնելով այդ հատկությունները հակահրթիռային համակարգերին դժվար է ոչնչացնել դրանք…»

Ռուսաստանցի փորձագետների կարծիքները,որոնք սառը ցնցուխ էին Ալիևի համար, դուր չեն եկել պաշտոնական Բաքվին,որն ամեն գնով փորձում է «քանակի» հաշվին «հաղթել» Հայաստանին և Արցախին…

Հ.Գ.Պաշտոնական Բաքուն ունի մեկ տարբերակ համոզվելու,որ իր կողմից գնվելիք «Երկաթյա գմբեթ»-ը ծակվելու է…Նոր պատերազմի սանձազերծելու դեպքում ՀՀ-ն առանց երկար մտածելու «Իսկանդեր»-ով կբամփի Ալիևի «տաք գլխին»,որ իր հայրիկի՝Հեյդար բաբայի նման երկար հիշի հայերից ստացված «ապտակը»…

Գագիկ Համբարյան 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *