Թեժ պայքար` Հրազդանում

timthumb-2«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի մարզում նախընտրական կրքերը, ամենայն հավանականությամբ, թեժ են լինելու: Ռեյտինգային քվեարկություններով այստեղ ԱԺ մտնելու հայտ են ներկայացրել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը և «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միշա Հարությունյանի որդին՝ Վահան Հարությունյանը:

«Փաստի» տեղեկություններով` խնդիրն այն է, որ երկու թեկնածուներն էլ իրենց ընտրվելու հիմնական «ստավկան» դրել են Հրազդանի ընտրողների վրա և չի բացառվում, որ այնտեղ միմյանց դեմ կատաղի «մարտեր» մղելով, կիսեն ձայները և երկուսն էլ դուրս մնան Ազգային ժողովից, որովհետև Կոտայքը բավականին մեծ ընտրատարածք է և արդյունքում կարող են հաղթել մյուս տարածքներում առավել արդյունավետ ընտրարշավ կազմակերպած թեկնածուները: Իսկ որ այս մարզում հզոր թեկնածուների պակաս չի լինելու` ուղղակի ակնհայտ է:

Ի դեպ, Միշա Հարությունյանը ԴԱՀԿ նախկին ղեկավար, գեներալ Միհրան Պողոսյանի քեռին է:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *