Բոբ Դիլանը Ստոկհոլմում Նոբելյան մրցանակը չի ստանա

dylanԱմերիկացի  գրող, հեղինակ-կատարող և կոմպոզիտոր Բոբ Դիլանը, ով դարձել է  Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակակիրը, Շվեդական ակադեմիային հայտնել է, որ զբաղվածության պատճառով դեկտեմբերին չի գնա Ստոկհոլմ՝ մասնակցելու մրցանակաբաշխության արարողությանը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

«Նոյեմբերի 15-ի երեկոյան Շվեդական ակադեմիան ստացել է Բոբ Դիլանից նամակ, որտեղ նա գրել է, որ չի կարող գտնել ազատ ժամանակ՝ դեկտեմբերին Ստոկհոլմ  գալու և գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման արարաղությանը մասնակցելու»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Դիլանը միաժամանակ նշել է, որ մեծ պատիվ է նման մրցանակին արժանանալը և կցանկանար անձամբ ստանալ այն, սակայն  հանգամանքների բերումով դա անհնար է:

Ակադեմիան երաժշտի նամակի հետ կապված հայտարարել է, որ հարգում է նրա որոշումը, բայց իրավունք է վերապահում իրեն պահանջել մրցանակակրից դեկտեմբերի 10-ին կայանալիք մրցանակաբաշխության արարողությունից հետո վեց ամսվա ընթացքում հանդես գալ ավանդական դասախոսությամբ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *