Կլոդ Մոնեի հայտնի կտավի վաճառքը նոր ռեկորդ է սահմանել

klod-moneԿլոդ Մոնեի (1840 – 1926) «Խոտի դեզ» (La Meule, 1891) նկարը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է ֆրանսիացի այս նկարչի կտավների համար ռեկորդային 81,4 միլիոն դոլարով: Աճուրդը նոյեմբերի 16-ին անցկացրել է Christie’s աճուրդային տունը:

Այս նկարը պատկանում է 25 համանուն գործերից բաղկացած ամբողջ շարքին: Կտավի գնահատման արժեքը կազմել է շուրջ 40 միլիոն դոլար: Մոնեի նկարների համար նախորդ ռեկորդը հասել է 80,4 միլիոն դոլարի:

Վաճառված մյուս թանկարժեք լոտը դարձել է Վասիլի Կանդինսկու (1866 –1944 ) «Կոշտ-ճկուն» (Rigide et courbe, 1935) գործը, որը վերջին անգամ աճուրդի է հանվել ավելի քան 50 տարի առաջ: Այն վաճառվել է 23,3 միլիոն դոլարով՝ նույնպես ռեկորդ սահմանելով ռուս վարպետի նկարների համար:

Բացի դրանից, նոյեմբերի 16-ի երեկոյան Christie’s-ի աճուրդում վաճառվել են Պոլ Սեզանի (1839 – 1906), Պաբլո Պիկասոյի (1881 – 1973), Անրի Մատիսի (1869 – 1954) եւ մի շարք այլ նկարիչների մի քանի աշխատանքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *