Համալիրի գույքը վաճառվեց մեկ միլիարդով. «Փաստ»

hamalir1-600x397«Փաստ» թերթը գրում է. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը պետականացնելուց հետո ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը ձեռք է բերել համալիրի ներսում գտնվող գույքը:

Ըստ կառավարության «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնի՝ օրերս ստորագրվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շարժական գույքի գնման պայմանագիրը: Այն ստորագրվել է պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Վահագն Հարությունյանի և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի միջև:

Ըստ պայմանագրի՝ ՓԲԸ–ի սեփականությունը հանդիսացող 2564 միավոր գույքը պետգույքի կառավարման վարչությունը գնել է 1 միլիարդ 24 միլիոն 943 հազար 800 դրամով: Գույքի հանձնման վերջնաժամկետ է սահմանվել դեկտեմբերի 2–ը:

Ըստ պայմանագրին կցված ցուցակի՝ վաճառվում է համալիրի ներսում գտնվող այն ամենը, ինչը հնարավոր է դուրս բերել շենքից, այդ թվում՝ աթոռներ, բարձեր, կախիչներ, նկարներ, կարի մեքենա, տրինաժորներ, հայելիներ և այլն: Այս շարքը բավական երկար է:

Այս ամենի վաճառքից ստացված գումարով կփակվեն ընկերության պարտատերերի պարտքերը:

Միաժամանակ վաճառվել է համալիրի սեփականությունը հանդիսացող և Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող 264,5 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը: Այն վաճառվել է 15 միլիոն 957 հազար դրամով»:

Ամբողջական նյութը կարդացեք «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *