Պրեմիեր Լիգայի ամենաթանկ գործարքը կայացել է. թիրախում Չինաստանն է

premier-league-thumbԱնգլիական Պրեմիեր լիգան Չինաստանում խաղերի ցուցադրման իրավունքը վաճառել է 700 միլիոն դոլարով, հաղորդում է The Guardian-ը:

Պայմանագիրը նախատեսված է 3 տարով՝ 2019-2022-ը: Իրավունքը ձեռք է բերել Suning group հոլդինգի կազմի մեջ մտնող PPTV ընկերությունը:

Դա Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ գործարքն է այլ երկրի հետ: Այժմ Չինաստանը տարեկան 20 միլիոն դոլար է վճարում Անգլիայի առաջնության խաղերը ցուցադրելու համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *