Հայաո Միյաձակեն վերադառնում է նոր անիմացիոն ֆիլմ նկարահանելու նպատակով

71857Օրերս հանրահայտ ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակին հաղորդել է, որ, իր կարիերայի ավարտից երեք տարի անց, ծրագրում է վերադառնալ լիամետրաժ անիմացիոն ֆիլմի նկարահանումներին: Այս մասին հայտնում է showasia.ru կայքը:

Վերջին շրջանում ռեժիսորը աշխատում էր կարճամետրաժ «Kemushi no Boro» («Թրթրուկ Բորո») CG-մուլտֆիլմի վրա Ghibl թանգարանի համար, որի գաղափարը հղացել էր դեռ 20 տարի առաջ:

Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ բավարարված չի եղել իր պատմության համար կարճամետրաժ ֆորմատով: Արդյունքում, նա օգոստոսին առաջարկել է ստեղծել «Kemushi no Boro» լիամետրաժ մուլտֆիլմ: Միյաձակին ծրագրել է, որ այն պատրաստ կլինի 2019-ին՝ Տոկիոյի օլիմպիադայից մեկ տարի առաջ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *