Մերլին Մոնրոյի զգեստը աճուրդի է հանվել և գնվել 4.8 միլիոն դոլար գումարով

naked12_1451381926Հոլիվուդյան արտիստ Մերլին Մոնրոյի զգեստը, որով նա ելույթ է ունեցել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու ծննդյան  արարողությանը, Լոս Անջելեսում Julien’s Auctions տան կողմից կազմակերպված  աճուրդում, վաճառվել է 4,8 միլիոն դոլարով: Նախապես այն գնահատվել էր 3 միլիոն դոլար:  Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Զգեստը պատվիրվել էր ֆրանսիացի դիզայներ Ժան Լուին:  Ջոն Քենեդու 45-ամյակին՝ 1962 թվականի մայիսի 19-ին, Մերլին Մոնրոն այս զգեստով բեմից կատարել է «Happy Birthday to You» երգը:

Աճուրդում նաև Մոնրոյի այլ իրեր են ներկայացված՝ հագուստներ, կոստյումներ, զարդեղեն, կահույք, անձնական լուսանկարներ և աստղի ստորագրությամբ բացիկներ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *