Օբաման խուսափել է պատասխանել հարցին, թե պատրաստ է ներում շնորհել Էդվարդ Սնոուդենին

fasdfa-800x420ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խուսափել է  պատասխանել հարցին, թե պատրա՞ստ է ներում շնորհել ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին:  Այս մասին գրում է  Բի-Բի-Սի-ն:

Պատասխանելով Սնոուդենին հնարավոր  համաներում շնորհելու մասին հարցին, ԱՄՆ առաջնորդն ասել է. «Ես կարող եմ  համաներում շնորհել մարդուն միայն այն բանից հետո, երբ ամերիկյան դատարանը նրան ճանաչի  մեղավոր: Այդ հարցն ակտուալ կլինի միայն այն դեպքում, եթե Սնոուդենը որոշի կանգնել դատարանի առաջ»:

ԱՄՆ նախագահի կարծիքով, գաղտնի հետապնդումն երբեմն անհրաժեշտ է քաղաքացիների անվտանգության համար, սակայն մյուս կողմից պետության նման գործողությունները պետք է վերահսկվեն՝ ավելորդություններից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ ղեկավարության կողմից մեղադրվում է լրտեսման համար և հետապնդման մեջ է գտնվում: Ներկայումս ժամանակավոր քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *