Շոկային չորեքշաբթին ու դեկլարատիվ բյուջեն

byujeՎերջին օրերին քաղաքական դաշտը գծի մեջ պահող հիմնական թեման ԱԺ քառօրյան էր, որի ժամանակ քննարկվեց և մեծամասնության թեթև ձեռքով «կյանքի կոչվեց» մի նախագիծ, որը հանրության  կողմից բուռն արձագանք էր ստացել, խոսքը «1000-անոցների» օրինագծի մասին է: Սակայն մտորումներս դրա մասին չէ:

Քառօրյայի մյուս ոչ կարևոր մասը կապված էր պետության թիվ մեկ փաստաթղթի քննարկանը. 2017-ի բյուջեն վաղուց էր հանգրվանել խորհրդարանի երկնակամարում, սակայն դասական ջուրծեծոցիների պատճառով քննարկումն անընդհատ ձգձվում էր:

Այս օրերին տեղի ունեցավ  երկու միջադեպ, որը չնայած ԶԼՄ-ի ուշադրությունը գրավեց, սակայն խորքային վերլուծության չենթարկվեց: Չորեքշաբթի օրն ԱԺ կանոնակարգի համաձայն Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, պարտադիր կերպով մասնակցում է նախապես հայտարարված հարցուպատասխանին, որտեղ պատգամավորներն իրավունք ունեն ոլորտային հարցերով դիմել գործադիրին: Սակայն այն ինչ տեղի ունեցավ այս չորեքշաբթի, քաղաքական դաշտում գործող մարդիկ տևական ժամանակ չէին տեսել. հարցուպատասխանին ներկա չէր ոչ վարչապետը, ոչ փոխվարչապետը` գործուղման էին Մոսկվա: Գործուղման թեման ընդունելի էր, բայց որպես կանոն գործուղումների գրաֆիկը կազմելիս նախապես հաշվի են առնվում նման տարրական նյուանսներ, այլապես կողքից այնպիսի տպավորություն է, թե վարչապետն ուղղակի հավես չունի պատգամավորնեի հետ շփվելու և զբաղված է ավելի վերպետական գործերով: Ինչևէիցե….

Շոկային չորեքշաբթիին հաջորդեց, ոչ պակաս ինտրիգային հինգշաբթին, երբ խորհրդարանը պատրաստվում էր քննարկման դնել 2017-ի պետական բյուջեն: Քննարկումը սկսելուց առաջ պարզվեց հարգելի «իշխանազուն» նախարարները դահլիճում չեն, երևույթն այքան զարմանալի և վիրավորական էր, որ տեղի տվեց նաև Մաեստրոյի նյարդերը. «Այսքան տարիների բյուջե ենք քննարկում առաջին անգամ քննարկման ժամանակ կառավարությունը խորհրդարանում ներկա չի»,-նշեց նա, ըստ պառլամենտի խոսնակի, սա անհասկանալի և վիրավորական վերաբերմունք է գործադիրի կողմից:

Ստացվում է, որ Կարեն Կարապետյանն այդ ներկայությունը չէ՞ր կարևորել, թե ընդամենը երկու ամսվա փորձառություն ունենալով չէր գիտակցել, որ իր և իր նախարարների ներկայությունն ԱԺ-ում պարտադիր է:

Պետք է նշեմ, որ այս միջադեպերը Սահմանադրության 80 հոդվածի խախտում էր և արհամարհանք երկրի թիվ մեկ փաստաթղթի վերաբերյալ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *