Գործող ցիկլոնը դուրս կգա մեր երկրի սահմաններից. Գագիկ Սուրենյան

%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%afԱյսօր հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս կգա մեր երկրի սահմաններից, և տեղումներն ամենուրեք կդադարեն: Նոյեմբերի 18-19-ին բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 20-ին, 21-ին, 22-ին թույլ ձյուն կտեղա Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, մյուս մարզերում կնկատվի փոփոխական ամպամածություն:

Գագիկ Սուրենյանի՝ նոյեմբերի 21-23-ը մեր երկիր Արևմտյան Սիբիրից կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 4-5, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 6-8 աստիճանով։ Ամենացուրտը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, երբ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում գիշերը ջերմաստիճանը կհասնի -10…-15, Լոռիում՝ -10…-14, Տավուշում՝ -5…-10, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում՝ -4…-6, Սյունիքում և Արցախում՝ -4…-8 :

Ինչ վերաբերում է հարցին, թե ունի՞ ձմռան վերաբերյալ կանխատեսումներ, Գագիկ Սուրենյանը նշել է, որ նման հաշվարկները և ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել, կավարտվեն ամսվա վերջին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *