Պայթյուն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթում. պատասխանատուները դեռ հայտնի չեն

afganistanԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից զոհվել է 27 մարդ, հայտնում է BBC–ն։

Միջադեպը տեղի է ունեցել Բաքիր Օլում շիական մզկիթի մոտ։ Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարո է աճել։ Վիրավորել է մոտ 40 մարդ։ «Պայթյունը հնչել է Քաբուլի 6-րդ ոստիկանական շրջանում, մենք պարզում ենք կատարվածի հանգամանքները»,– ասել է ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիկ Սեդիկին։

Պայթյունի պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *