Սուրբ ծննդյան գնումներ կատարելու ամենաէժան քաղաքները

novyj-god10Post Office բրիտանական ընկերության մասնագետները պարզել են, որ Սուրբ ծննդյան գնումների համար եվրոպական ամենաէժան քաղաքը Մյունխենն է: Այդ մասին ասված Է կազմակերպության մամուլի տեղեկագրում:

Մասնագետները Եվրոպայի տասը քաղաքներում համեմատել են հայտնի բրենդների վեց թանկ ապրանքների, մասնավորապես, iPad-ի, Levi’s-ի ջինսերի, Clinique-ի շրթներկի եւ այլ առարկաների գները: Պարզվել է, որ Մյունխենում այդ լրակազմն ամենից էժան է նստում՝ 874 եվրո: Այս ցուցանիշով քաղաքների թոփ-3-ում տեղ են գտել նաեւ Բուդապեշտը (913 եվրո) եւ Ստրասբուրգը (932 եվրո):

Վարկանիշի տասնյակում նվազման կարգով նաեւ ներառվել են Ռիգան, Վիեննան, Բեռլինը, ֆրանսիական Լիլը, Ստոկհոլմը, Կոպենհագենը եւ Պրահան:

Եվրոպայում նախատոնական սպառավաճառքի շրջանն սկսվում է կաթոլիկների Սուրբծննդյան տոնից երկու շաբաթ առաջ, որը նշվում է դեկտեմբերի 25-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *