Մեսսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտքը

%d5%b4%d5%a5%d5%bd%d5%bd%d5%abԱրգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտքը անվտանգության աշխատակիցներին:

Արգենտինայի հավաքականի անվտանգության աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել, Բրազիլիայի հետ հերթական խաղի ժամանակ նրանցից մի քանիսը մոտեցել են Մեսիին՝ խնդրելով օգնել իրենց:

Արգենտինացին զանգել է հորը, ով աշխատակիցների հաշվեհամարին է փոխանցել աշխատավարձը՝ սեփական միջոցներից: Այս մասին տեղեկացնում է sport-english.com-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *