«Ապրե՛ք տղերք ջան, Վազգենս մեկն էր, դուք շատ եք». «Միասնություն» համազգային շարժման անդամներն այցելեցին Գրետա մայրիկին (լուսանկարներ)

_mg_0905_1Նոյեմբերի 18-ին «Միասնություն» համազգային շարժման խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը և խորհդի անդամները այցելեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը` Գրետա մայրիկին, եղան նաև Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում:

Օրհնություն ստանալով Գրետա մայրիկից` Արման Վարդանյանը ներկայացրեց «Միասնություն» շարժման նպատակները և դրանց հասնելու իրական ուղիները:

Ա. Վարդանյանի խոսքով` «Միասնություն» համազգային շարժման շուրջ մարդիկ համախմբվել են` իրագործելու ավագ սերնդի, այդ թվում` Վազգեն Սարգսյանի ընդհատված ազգային առաքելությունը: «Միասնություն» համազգային շարժման հռչակած նպատակներն են՝ բնականոն սերնդափոխության ապահովումը, առողջ մրցակցային դաշտի ստեղծումը, հայրենասեր անհատների, կարող ուժերի ու ինտելեկտուալ ներուժի համախմբումը, պետության կառավարման փիլիսոփայության փոփոխությունը, համազգային միասնության հաստատումը:

«Միասնություն» համազգային շարժման նպատակներին հասնելու հիմնական ռեսուրսն այն մարդիկ են, ովքեր կիսում են հռչակած սկզբունքներն ու պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու մեր երկրում որակական սերնդափոխություն իրականացնելու ու դրա միջոցով ավելի արդյունավետ պետական իշխանություն ձևավորելու հարցում:

Հիշեցնենք, որ 1999 թ. ապրիլին Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից ստեղծվել էր «Միասնություն» դաշինք, որի նպատակը մեկն էր՝ վերականգնել հասարակության կորցրած վստահությունը:

_mg_0791_1
_mg_0903_1
_mg_0795_1_mg_0827_1_mg_0885_1_mg_0889

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *