«Մանկական Եվրատեսիլ-2016». Անահիտը եւ Մերին կատարեցին «Տարբեր» երգը

15078702_1290164221025459_6166767866411403159_n_640x420Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որտեղ վայրկյաններ առաջ ելույթ ունեցան նաեւ մրցույթի հայ պատվիրակները՝ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը: Աղջիկները հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով  Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում են 17 երկրներից ժամանած ներկայացուցիչներ: Այդ երկրներն են` Իռլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Մալթան, Բուլղարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իտալիան, Սերբիան, Իսրաելը, Ավստրիան, Հոլանդիան, Կիպրոսը, Վրաստանը եւ Հայաստանը:

«Մանկական Եվրատեսիլ»-ի կանոնակարգում տեղի ունեցած փոփոխությունների համաձայն՝ հեռուստադիտողը չի կարող մասնակցել SMS քվեարյկությանը: Մրցույթի հաղթողը որոշվելու է բացառապես ժյուրիի ընտրությամբ:

Կից ներկայացնում ենք մեր մասնակիցների ելույթը Մանկական եվրատեսիլում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *