Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է

2015-07-25-1437813969-9907014-watchingtvtelevisionremoteԱյսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է: 1998թ.-ի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին:

Ներկայում աշխարհում չկա այնպիսի պետություն, որը չունենա հեռուստատեսություն: Հեռուստատեսության պատմությունը սկսվել է մոտավորապես 80 տարի առաջ: Ռուսական ծագումով ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինին հաջողվել է 1933թ.-ին ստեղծել կատոդային տրուբկա, որը մինչ այժմ շատ հեռուստացույցների գլխավոր մասն է: Նրա հայտնագործության շնորհիվ 1936թ.-ից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1941թ.-ից նաև ԱՄՆ-ում:

Սակայն Եվրոպայում հեռարձակումը լայն տարածում է գտնում միայն 20-րդ դարի 50-ական թթ.-ից: 1956թ.-ի նոյեմբերի 29-ի առաջին փորձնական հաղորդումից հետո հայկական հեռուստատեսությունը դարձավ մեր կյանքի անբաժանելի ընկերը: Հեռուստատեսությունը, բացի աշխարհի անցուդարձի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելուց, դարձել է հասարակական կարծիքի ձևավորման հզոր միջոց:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *