Մեծ Բրիտանիայի բնակչուհին 5յակի է լույս աշխարհ բերել

Մեծ Բրիտանիայից Քեյթի Շաֆթլեյնը միշտ երազել է 5 երեխա ունենալու մասին: Վերջերս նրա երազանքն իրականություն է դարձել, ընդ որում՝ միանգամից. նա հնգյակի է լույս աշխարհ բերել:

Քեյթին եւ նրա ամուսինը՝ Լուկասը, ամուսնացել են մի քանի տարի առաջ: Այս ընթացքում Քեյթին չի կարողացել հղիանալ եւ հատուկ բուժում է անցել: Հղիանալուց հետո նա արյան անալիզ է հանձնել, իսկ հետագայում ուլտրաձայնային հետազոտությունը նախ 4, ապա՝ 5 պտուղ է ցույց տվել:

Բժիշկներն ապագա ծնողներին բացատրել են, որ նման հղիության դեպքում գլխավոր խնդիրն այն գոնե մինչեւ 28 շաբաթ պահպանելն է: Հղիության 22-րդ շաբաթվա ընթացքում Քեյթին հիվանդանոց է պառկել՝ այնտեղ մնալով մինչեւ ծննդաբերությունը՝ 29-րդ շաբաթը: Չորս աղջիկները՝ Սեդին, Սքարլեթը, Սոֆյան, Սավաննան եւ մեկ տղան՝ Լուկասը, լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ: Վիրահատությունն արվել է Քեյթիի տարեդարձի օրը՝ տեւելով ընդամենը կես ժամ:

Երեխաները ծնվել են University of Kentucky Chandler Hospital-ում: Ծնվելուց անմիջապես հետո երեխաներին ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տարել: Ամենաառողջը Սեդին է, որը ծնվել է ընդամենը 890 գրամ քաշով, իսկ ամենամեծ քաշը Սքարլեթինն է եղել ՝ 1.1 կգ, սակայն նա ամենաթույլն է մյուս քույրերի եւ եղբոր համեմատ:

Միանգամից հինգ երեխայի ծնունդը հազվադեպ երեւույթ է: Վիճակագրության համաձայն՝ բնական ճանապարհով հնգյակի բեղմնավորումը 60 միլիոնից մեկ դեպքում է պատահում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *