Վիետնամում շուրջ 50 պարբերականներ տուգանվել են մկնդեղի մասին «ոչ հավաստի» հրապարակումների համար

terterՎիետնամում շուրջ 50 պարբերականներ ընդհանուր 1 մլրդ դոնգի չափով տուգանվել են՝ երկրում արտադրվող ձկնային սոուսի մեջ մկնդեղի առկայության մասին «ոչ հավաստի» հրապարակումների համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Viet Nam News-ը:

Ամենամեծ տուգանքը կվճարի երկրի ամենահայտնի Thanh Niên թերթը: Վիետնամի տեղեկատվության եւ կապի նախարարության տվյալներով՝ պարբերականը շուկայում գնված սոուսի նմուշներն ուղարկել է լաբորատորիա, ինչից հետո կանխամտածված մթերքի մասին հոդվածների շարք հրապարակել՝ դրանք ուղեկցելով «սադրիչ տեղեկատվությամբ» եւ թեստերի «ոչ հավաստի արդյունքներով»:

Հոկտեմբերի կեսերին լրատվամիջոցները շուրջ 560 նյութ էին հրապարակել ավանդական ձկնային սոուսի օգտագործման վնասների մասին: Դրանց համաձայն՝ սոուսում առկա մկնդեղի պարունակությունը գերազանցում է թույլատրելի չափը:

Այս հաղորդագրությունները խուճապ են առաջացրել վիետնամցիների շրջանում, որոնք այդ սոուսն ամեն օր օգտագործում են կերակուր պատրաստելիս:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *