Մխիթարյանը կխաղա «Ֆեյենորդ»-ի հետ հանդիպմանը. Մոուրինյու

mourinyo«Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Հայաստամի հավաքականի ավագ  Հենրիխ Մխիթարյանին և նշել, որ պատրաստ է ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս բերել:

«Մխիթարյանին շաբաթ օրն ասել եմ, որ նա կխաղա «Ֆեյենորդ»-ի հետ խաղում: Ակնհայտ է՝ Մխիթարյանն այնքան էլ երջանիկ չէ, բայց նա կարողանում է ճիշտ ձևով ուղղորդել իր հիասթափությունը՝ աշխատել ու փորձել հարմարվել: Կարծում եմ՝ Մխիթարյանին մեկ լավ խաղ է պետք, որը նա կանցկացնի կամ մեկնարկային կազմում, կամ էլ փոխարինման դուրս կգա երկրորդ խաղակեսում: Մխիթարյանը մոտենում է նրան, ինչը ցանկանում եմ իր կողմից տեսնել»,-Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ Եվրոպայի լիգայի շրջանակներում թիմերի միջև դիմակայությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *