ՀՀ իշխանությունների հանդեպ վստահությունն աստիճանաբար մարում է. «Ժողովուրդ»

ef8f1e3eee310c63428fhayastan-himnadram«Ժողովուրդը» գրում է. ««Հայաստան» հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-20-ին անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1 միլիոն 340 հազար եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նախորդ տարվա համեմատ գրանցվել է հանգանակությունների մեկ տոկոս աճ. այս տարվա դրամահավաք-միջոցառումը նաեւ շուրջ 1700 նոր նվիրատու է ներգրավել: Իսկ տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը` «Հեռուստամարաթոն 2016»-ը, կկայանա նոյեմբերի 24-ին:

Համեմատելով նախորդ տարվա հանգանակությունների արդյունքների հետ՝ այսպիսի պատկեր է ստացվում. եթե այս տարի 4-օրյա դրամահավաքի ընթացքում կամավորները զանգահարել են եվրոպաբնակ 46 հազար հայ ընտանիքների եւ կազմակերպությունների՝ հորդորելով սատարել մեր հայրենակիցներին, ապա նախորդ տարի ընտանիքների թիվը եղել է 50 հազար: Ի դեպ, նախորդ տարի միայն Ֆրանսիան դրամահավաքին տրամադրել է 1 միլիոն 205 հազար 569 եվրո, իսկ այս տարի բոլոր մասնակցած երկրները միասին` 1 միլիոն 340 հազար: Եվ թեպետ նախորդ տարվա համեմատ 1 տոկոս աճ է արձանագրվել, այդուհանդերձ, փաստն այն է, որ երկրներն առանձին վերցված այս տարի ավելի քիչ են ներդրում կատարել: Իսկ սա միանշանակ արտացոլում է Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահության տարեցտարի մարումը»:

Ամբողջական նյութը կարդացեք թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *