Այվազովսկու ցուցահանդեսն այցելուների թվով գերազանցել է Սերովի ցուցահանդեսի ռեկորդը

1473100109Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը՝ հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ն, ունեցել է մոտ 600 հազար այցելու: Այն ավելի շատ այցելու է ունեցել, քան Վալենտին Սերովի ցուցահանդեսը: ՏԱՍՍ-ին այս  մասին հայտնել են պատկերասրահի մամուլի ծառայությունից:

«Այվազովսկու ցուցադրության հենց առաջին օրվանից պարզ էր, որ  հանրությունն ավելի մեծ հետաքրքրություն ունի, քան Սերովի ցուցահանդեսի դեպքում էր»,- հայտնել են պատկերասրահից՝ հավելելով, որ ցուցադրությունն ունեցել է 598  հազար 832 այցելու, Սերովի ցուցահանդեսը՝ 486 հազար:

Միաժամանակ պատկերասրահից հայտնել են, որ նախատեսում են վերլուծել ցուցադրության ընթացքում առաջացած խնդիրներ և այնպես անել, որ հաջորդ ցուցահանդեսներն ավելի հանգիստ ռեժիմով անցնեն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *