ԵՄ-ն կարող է սառեցնել Թուրքիայի անդամակցության հետ կապված բանակցային գործընթացը

turkey-and-european-union-938x450Եվրամիության անդամ 28 պետությունների եւ կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 15-16-ը Բրյուսելում քննարկելու է Թուրքիայի հետ հարաբերությունները, ներառյալ՝ ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու հնարավորությունը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը:

«Ես «թուրքական» հարցի քննարկում եմ ակնկալում, մասնավորապես, ԵՄ-ին անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցությունների դադարեցման հնարավորություն»,- ասել է գործակալության աղբյուրը:

Թուրքական իշխանությունների բռնաճնշումների հետ կապված Եվրախորհրդարանը հինգշաբթի կարող է բանաձեւ ընդունել՝ կոչ անելով «սառեցնել» բանակցային գործընթացը, սակայն փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրելու: Այս միջոցի օգտին հանդես են գալիս Եվրամիության անդամ մի շարք երկրներ եւ առաջատար քաղաքական ուժը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նախօրեին Ստրասբուրգում Եբրախորհրդարանի նիստում քննարկումների ընթացքում հայտարարել է, որ «անդամակցության գործընթացի դադարեցման դեպքում երկու կողմերն էլ պարտված կլինեն»: Միաժամանակ, Մոգերինին նշել է, որ «մահապատժի հարցում հռետորաբանությունից գործողության անցումն ազդակ կլինի, որ Թուրքիան չի ուզում եվրոպական ընտանիքի անդամ լինել՝ ո՛չ Եվրոխորհրդի, ո՛չ Եվրամիության»:

Ավելի վաղ Մոգերինին ԵՄ անդամ 28 պետությունների անունից լուրջ անհանգստություն էր հայտնել Թուրքիայի իրադարձությունների կապակցությամբ: Խոսքն առաջին հերթին մահապատիժը վերականգնելու հնարավորության շուրջ քննարկումների, խոսքի եւ լրատվամիջոցների ազատության, ինչպես նաեւ թուրքական խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության մասին է: ԵՄ-ն բազմիցս է հայտարարել, որ Անկարայի պահվածքը հարցականի տակ է դնում ԵՄ-ին անդամակցության նրա ձգտումը:

Էրդողանն էլ չորեքշաբթի հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին բանաձեւի հնարավոր ընդունումը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար:

ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է 1963 թվականին: ԵՄ-ին անդամակցության հայտ Անկարան ներկայացրել է 1987-ին: Անդամակցության շուրջ բանակցությունները, սակայն, մեկնարկել են 2005 թվականին, որոնք բազմիցս հանգեցրել են տարաձայնությունների եւ դրանց դադարեցման: Ներկայում բացվել են ԵՄ-ին անդամակցության բանակցային թղթապանակի 35 գլուխներից 16-ը: 2016 թվականի մարտին ԵՄ անդամ պետությունների առաջնորդները համաձայնել են ակտիվացնել բանակցությունները՝ Թուրքիայի տարածքով Եվրամիություն միգրանտների հոսքը կրճատելուն ուղղված Անկարայի համաձայնության:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *