Brexit-ի կողմնակիցները պահանջում են արագացնել Brexit-ը

Demonstrators supporting Brexit protest outside of the Houses of Parliament in London, Britain, November 23, 2016. REUTERS/Toby Melville

Մոտ 200 մարդ է հավաքվել Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ, որպեսզի խորհրդարանականներից պահանջեն արագացնել ԵՄ կազմից երկրի դուրս բերման գործընթացը, հայտնում է Sky News հեռուստաալիքը: Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են ազգային դրոշներ և պաստառներ, նաև վանկարկել՝ «Brexit- նշանակում է Brexit, ելք, ելք, ելք»: Ավելի վաղ վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերման գործընթացը կառավարությունը կսկսի 2017 թվականի մարտի վերջին:

Հավաքվածները, սակայն, մտավախություն ունեն, որ խորհրդարանը կարող է խոչընդոտել Brexit-ին: «Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի խորհրդարանականներին հիշեցնենք, թե ինչի օգտին է քվեարկել երկիրը: Մեր կարծիքով նրանք չափից շատ արգելքներ են ստեղծում գործընթացի դեմ»,- հեռուստաալիքին ասել ցույցի մասնակիցներից մեկը: Հիշեցնենք, որ ԵՄ կազմից մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի է ունեցել հուլիսի 23-ին, որի ժամանակ մեծամասնությունը կողմ է քվեարկել Brexit-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *