Նազարբաևը չի պատրաստվում իշխանությունը ժառանգաբար փոխանցել երեխաներին

32Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ չի պատրաստվում երկրի ղեկավարի պաշտոնը ժառանգել իր երեխաներին։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։

«Իմ երեխաների ժառանգականությունը չեմ նախատեսում, կարծում եմ դա մեզ համար չէ։ Իշխանության փոխանցումն ամրագրված է սահմանադրության մեջ։ Մինչև 2020թ․ աշխատելու եմ, իսկ 2020թ․ մենք կհանդիպենք»,-ասել է նա և հավելել, որ դեռևս ոչինչ չի կարող ասել իրեն փոխարինողի մասին։

Ինչպես նշում է գործակալությունը, սեպտեմբերին Նազարբաևի ավագ դուստրը նշանակվել է Ղախազաստանի խորհրդարանի սենատի պատգամավոր, իսկ մյուս աղջիկն ամուսնու հետ ղեկավարում է երկրում մեծությամբ երկրորդ բանկը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *