Հարձակվել են Եվրահանձնաժողովի կայքի վրա

hackers1Եվրոպական  հանձնաժողովի կայքը հինգշաբթի օրվա երկրորդ կեսին ենթարկվել է լուրջ կիբերհարձակման, հաղորում է «La Libre» թերթը, հղում անելով ԵԿ ներքին փաստաթղթին, որը հայտնվել է իրենց մոտ, փոխանցում է «Interfax» գործակալությունը:

Այդ տեղեկությունը հաստատել է  Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:

Խոսքը ծառայությունների արգելափակման միջոցով «մեծ մասշտաբի» հարձակման մասին է , որն առաջացրել է համացանցի կապի գերծանրաբեռնվածություն՝ այդ կերպ դանդաղեցնելով ԵՄ գործադիր մարմնի կայքի ու դրա անձնակազմի համար համացանցի հասանելիությունը:

«Հարձակումը հաջողվեց կասեցնել, և տեղեկության ոչ մի արտահոսք չի եղել»,-նշել է  Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *