Բանակցում են Վանաձորում «Էշը թարս հեծնածների հետ»

timthumb-27«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, ըստ լուրերի, որոշել է լուծել Վանաձորում առկա իրավիճակը՝ կոտրել ավագանու 3 խմբակցությունների՝ ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի բոյկոտի որոշումը։ Նախատեսում են առաջիկայում հանրահավաք հրավիրել ու մասսաների «պահանջով» ցույց տալ, որ վանաձորցիները սատարում են Ասլանյանին, համարում են լեգիտիմ քաղաքապետ՝ հընթացս անարգանքի սյունին գամելով բոյկոտողներին՝ քաղաքի կառավարմանը խոչընդոտողներին։

«Լինելով ՀՀԿ անդամ, կարող եմ ասել, որ մեր կուսակցությունն այս պահին Վանաձորում հանրահավաք կազմակերպելու կարիք չունի։ Մեր խոսքը հասանելի է, մեր գործելակերպն,ակնառու է, մենք էս պահին զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքներով, բնակչության հետ շփմամբ, քաղաքում աշխատանքներ կատարելու գործավարությամբ, բամբասանքների մակարդակներից էլ՝ դուրս»,–մեզ ասաց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը։

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *