ԵՄ-ն որոշել է ուժեղացնել պաշտպանությունը ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությամբ

regnum_picture_1479148607200084_bigԵՄ գագաթնաժողովը որոշում է ընդունել ուժեղացնել ԵՄ պաշտպանությունը՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությամբ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գագաթնաժողովի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։

«ԵՄ գագաթնաժողովը որոշում է ընդունել ուժեղացնելու ԵՄ պաշտպանությունը՝ ՆԱՏՕ-ի հետ սերտ փոխգործակցությամբ և համագործակցությամբ»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ԵՄ-ն պետք է ավելին անի իր քաղաքացիներին պաշտպանելու համար։ «Մենք հակված ենք ուժեղացնելու համագործակցությունը և գործի դնելու ավելի շատ ռեսուրսներ՝ անվտանգության և պաշտպանության համար»,-նշել է Եվրախորհրդի ղեկավարը։

Դեկտեմբերի սկզբին ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն ընդունել էին գործնական համագործակցության 40 նախագծից կազմված փաթեթ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել է, որ ԵՄ-ն պետք է միասնականացնի սպառազինությունների համակարգը և բարձրացնի պաշտպանական գնումների արդյունավետությունը՝ օրինակ վերցնելով ԱՄՆ-ից։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *