Չեմ կարող որևէ բան ասել «Բարսելոնա»-ում Մեսսիի ապագայի մասին. Չավի

ae8487529ec80a90df8d6d6b82d3baf4«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը, ով ներկայումս հանդես է գալիս Քաթարի «Ալ Սադ» ակումբում, նշել է, որ չգիտի՝ կերկարաձգի արդյոք Լիոնել Մեսսին կատալոնական ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը: Չավին հանդիպել է Մեսսիին Քաթարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ «Բարսելոնա»-ն ընկերական հանդիպում է անցկացրել «Ալ Ահլի»-ի հետ: «Չեմ կարող որևէ բան ասել «Բարսելոնա»-ում Մեսսիի ապագայի մասին: Չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնի նա: Կարծում եմ՝ Լեոն երջանիկ է կատալոնական ակումբում»,- TV3-ը մեջբերում է Չավիի խոսքերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի հայրը՝ Խորխե Մեսսին Բարսելոնա է եկել՝ կատալոնական ակումբի հետ իր որդու նոր պայմանագրի պայմանները քննարկելու համար: «Կապտանռնագույններ»-ի հետ Մեսսիի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականի հունիսը: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *