Սպիտակ տունը պնդում է, որ Պուտինը կապ է ունեցել հաքերային հարձակումների հետ

default-61ԱՄՆ նախագահի աշխատակազմից հայտարարել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող էր անմիջական մասնակցություն ունենալ նախընտրական գործընթացին միջամտելուն ուղղված հաքերային հարձակումներին, հայտնում է  BBC–ն։

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Բեն Ռոուդսը հայտարարել է, որ Պուտինը խստորեն վերահսկում է երկրի կառավարության բոլոր գործողությունները, ինչից հետեւում է, որ նա տեղյակ է  եղել կատարվածի մասին։

«Այն ամենը, ինչ մենք գիտենք այն մասին, թե ինչպես է գործում Ռուսաստանը, ինչպես է Պուտինը վերահսկում կառավարությանը, նշում, թե ինչ պետք է արվի։ Իհարկե Վլադիմիր Պուտինը պաշտոնական դեմք է, որը պատասխանատու է ՌԴ կառավարության գործողությունների համար»,– ասել է Բարաք Օբամայի խորհրդականը։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնսթը հավելել է, որ իր կարծիքով դրանում Պուտինի մասնակցությունն ուղղակի ակնհայտ է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *