«Հրապարակ». Սերժ Սարգսյանն այս տարի նախընտրական նորամուծություն է մտահղացել

default-66«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն այս տարի նախընտրական նորամուծություն է մտահղացել։ Տարեվերջյան հանդեսների, նախագահականում հրավիրվող ֆուրշեթների հետ միասին որոշել է այցելել տարբեր գերատեսչություններ, որտեղ աշխատակազմերի հետ հանդիպում կունենա։

Կամփոփվեն 2016թ․ կատարված աշխատանքները, հաշվետվություններ կլսեն, 2017 թվին ուղղված մաղթանքներ ու շնորհավորանքներ կհնչեն։ Թերեւս կխոսվի նաեւ թերացումների, նոր վարչապետի եւ նրա թիմի աշխատանքի, առաջիկա անելիքների մասին։ «Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, որ նախագահը կայցելի մոտ 7 գերատեսչություն, որոնցից մեկը կլինի արտաքին գործերի նախարարությունը։

Փորձեցինք տեղեկությունը եւ մյուս «ընտրյալ» գերատեսչությունների անունները ճշտել նախագահի խոսնակից՝ Վլադիմիր Հակոբյանից, սակայն նա կրկնեց իր ստանդարտ պատասխանը․ «Նախագահի այցերի եւ հանդիպումների մասին մենք տեղեկացնում ենք պատշաճ կարգով եւ ժամանակին»:

Ի դեպ, այս միտքն արտաբերելու համար չարժեր աշխատող պահել՝ ավտոպատասխանիչը հանգիստ գլուխ կհաներ այս գործից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *