Պեկինում տագնապի «կարմիր» մակարդակ է հայտարարվել

1925376Պեկինում և Չինաստանի ևս 22 քաղաքներում այս տարի կսկսի գործել տագնապի ամենաբարձր՝ «կարմիր մակարդակը»՝ օդի որակի առաջիկա կտրուկ վատացման պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ հատուկ ռեժիմը կգործի դեկտեմբերի 16-21-ը։ Դեկտեմբերի 21-ից հետո սպասվում է օդի որակի աստիճանաբար բարելավում։

Աղտոտման «կարմիր մակարդակ» հայտարարելիս ավտոմատ կերպով սահմանվում են պարտադիր միջոցառումներ, որոնց թվում է օդի աղտոտման գլխավոր աղբյուր հանդիսացող ավտոտրանսպորտի շարժի կրճատումը։ Ճանապարհները փոշուց լվացվում են օրական առնվազն 1 անգամ, սառեցվում են շինարարական աշխատանքները, փակվում են արդյունաբերական ձեռնարկությունները։

Բժիշկների խոսքով՝ սմոգը կարող է թոքերի քաղցկեղ առաջացնել և հանգեցնել սրտանոթային համակարգի տարբեր հիվանդությունների։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *