Իսահակ Նյուտոնի գիրքը աճուրդում վաճառվել է 3.7 մլն դոլարով

default-67Իսահակ Նյուտոնի «Բնափիլիսոփայության մաթեմատիկական սկիզբը» գրքի առաջին հրատարակությունը Christie’s աճուրդում վաճառվել է 3.7 մլն դոլարով, հայտնում է Livescience–ը։

Գիրքը հրատարակվել էր 1687–ին, դրանում ձեւակերպված է համաշխարհային ձգողության կանոնը եւ շարժման 3 օրենքները, որոնք հիմա կրում են Նյուտոնի անունը։ Ժամանակին ֆիզիկոս Ալբերտ Էյնշտյենը այդ հիմնարար աշխատությունն անվանել էր մարդկության միգուցե մեծագույն մտավոր հաջողությունը։  Լոտը աճուրդում վաճառված գրքերից ամենաթանկն է դարձել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *