Պատգամավորները միաձայն ընդունեցին ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը

unnamed-2-14Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը: Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և Քրեադատավարական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեց 90 պատգամավոÖ €, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության՝ երեքից վեց տարվա ազատազրկման կենթարկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը կամ պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով: Նախատեսվում է, որ այդ պաշտոնյաները որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կզրկվեն առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ նրանց գույքը կբռնագրավվի

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *