Թոմ Հենքսը կոչ է արել մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բարեգործական երեկոյին

56ab8da4d898c_13345Աշխարհահռչակ օսկարակիր դերասան Թոմ Հենքսը կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում կայանալիք գալա երեկոյին, որը կազմակերպել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) ։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է հիմնադրամի Facebook-ի էջում։

Դերասանն ափսոսանք է հայտնել, որ չի կարող անձամբ ներկա գտնվել միջոցառմանը, բայց կոչ է արել մարդկանց ակտիվ մասնակցություն ցուցաբարել բարեգործական հավաքին՝ Հայաստանի երեխաներին օգնելու նպատակով։

«Վերադարձե՛ք ձեր հայկական արմատներին, իսկ եթե աղգությամբ հայ չեք, պարզապես մասնակցե՛ք գալա երեկոյին և վայելեք այն։ Աստված բոլորիս պահապան»,-ասել է դերասանը։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *